Ցավոք, Արցախի բռնի հայաթափումը ստվերեց այն աննկարագրելի հերոսական արժանապատիվ կռիվը, որ մղել են մեր արցախցի երիտասարդները սեպտեմբերի 19-20-ի պատերազմում:
Հաճախ եմ լսում սեղանի շուրջ, փողոցում, աշխատատեղում.
«Դե ի՜նչ եք դիմադրել, ընդամենը մի օր… «Морские котики» սպեցնազին Սադամ Հյուսեյնի 14-ամյա թոռը «կզզացրել ա», 6 ժամ դիմադրություն է ցույց տվել՝ սպանելով 20 հատուկ ջոկատայինի»։
Իհարկե բազմաթիվ հերոսական դրվագներ են եղել, որ չենք իմացել ու չենք էլ իմանա. թե ինչպես է մեկն իր ընկերոջը փրկել, թե ինչպես է մյուսը մինչև վերջ կանգնել իրեն վստահված հողակտորի վրա:
Ռեալիզմը գոյատևման ու պայքարի հիմքն է (հայ իրականության մեջ իրատեսին հաճախ խառնում են հոռետեսի հետ, որը, հավանաբար, մի կողմից էմոցիոնալ արձագանք է, մյուս կողմից՝ հայ իրականության ռեալիզմը առավելապես հանգում է հոռետեսականության). այն հնարավորություն է տալիս՝
30 տարի «միջազգային հանրությունը» թքած ուներ Ադրբեջանի վրա էլ, մեզ վրա էլ: Այժմ էլ է այդպես. ընդամենը առաջարկվում էին փոխզիջումային լուծումներ, որոնց չընդունվելու դեպքում էլ, խնդրեմ, կարելի է հարցն ուժային տարբերակով լուծել:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...